Մեր մասին «Դանիելյան» ընկերություն
  • Supermarket arrow_down_white
  • Food Court
Արժույթ Առք Վաճառք
  • RUB_icon RUB

    4.16

    4.20

  • USD_icon USD

    390.00

    394.00

  • EUR_icon EUR

    418.00

    425.00

heart_icon
0
cart_icon
0

Ձեր զամբյուղը

Դատարկել զամբյուղը
empty_cart

ձեր զամբյուղը դատարկ է

Մեր կատալոգում դուք կգտնեք այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է

Շարունակել գնումները
  • Supermarket arrow_down_white
  • Food Court
Արժույթ Առք Վաճառք
  • RUB_icon

    4.16

    4.20

  • USD_icon

    390.00

    394.00

  • EUR_icon

    418.00

    425.00

Մեր մասին

about-img

Բարի գալուստ սիրելի՛ հաճախորդ: Եթե ընտրել եք մեր կայքը, ուրեմն Ձեզ հետաքրքրում են մեր առաջարկները:

Մեր մասին

«Դանիելյան» ընկերությունը հիմնադրվել է 1988թ.-ին, ք.Սպիտակում Նորիկ Դանիելյանի կողմից որպես «Սև Կակաչ» Արտադրական Կոոպերատիվ և ի սկզբանե եղել է սալաքարերի վերամշակման արտադրամաս: Սակայն 1990-1991թթ.-ից սկսած` Տիգրան և Գրիգոր Դանիելյանների շնորհիվ, ընկերությունը ընդլայնել է իր գործունեությունը` դառնալով առևտրային կազմակերպություն: 2017թ.-ին «Սև Կակաչ» Արտադրական Կոոպերատիվը վերակազմավորվել է «Դանիելյան» ՍՊԸ-ի: Այժմ «Դանիելյան» ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ և մեծածախ, պարենային և ոչ պարենային ապրանքատեսականիների վաճառքով, ունի խանութ-սրահներ, ծավալում է դեղատնային, տրանսպորտային և տարադրամի փոխանակման գործունեություն, շինանյութի վաճառք, ինչպես նաև ունի հացաբուլկեղենի և հրուշակեղենի լայն տեսականիների արտադրություն, որոնք առաքվում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերով: «Դանիելյան» ՍՊԸ-ն համագործակցում է Հայաստանում գործող իր ոլորտի գրեթե բոլոր խոշոր և միջին արտադրող և ներմուծող կազմակերպությունների հետ: Ընկերության արժեհամակարգի հիմքում ընկած են որակյալ սպասարկումը, գին-որակ ճիշտ համադրումը և հաճախորդների կարիքներին արագ արձագանքելու հմտությունները: Մեր վաճառքի կետերի և խանութ-սրահների ցանցը մշտապես ընդլայնվում է, բացվում են նոր մասնաճյուղեր` պահպանելով և բարելավելով արդեն գործողների որակը: Մեզ կարող եք գտնել`
Ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան «Դանիելյան Սուպերմարկետ»
Ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան «Danielyan Sweets»
Ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան «Դանիելյան Դեղատուն»
Ք. Սպիտակ, «Դանիելյան Շինանյութ»
Գ. Ջրաշեն, «Դանիելյան Սուպերմարկետ»
Ք. Արթիկ, «Դանիելյան Սուպերմարկետ»
Ք. Երևան, Արզումանյան 11 «Danielyan Sweets»

«Դանիելյան ընկերություն»ը ապացույց է, որ հնարավոր է ստեղծել մեծ ընկերություն՝ փոքր տնակից։

Յուրաքանչյուր մասնաճյուղում ներկայացված է բացառապես «թարմ» և «համեղ» տեսականի։ Այն համապատասխանում է բոլոր ստանդարտներին, իսկ հիգիենիկ պայմաններն ու բարձրակարգ սպասարկումը յուրաքանչյուրին ստիպում է կրկին վերադառնալ։

500+
Աշխատակից
8
Մասնաճյուղ