Ձեր զամբյուղը
Դատարկել զամբյուղըձեր զամբյուղը դատարկ է
Մեր կատալոգում դուք կգտնեք այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է
Շարունակել գնումներըՁեր զամբյուղը
Դատարկել զամբյուղըՄեր կատալոգում դուք կգտնեք այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է
Շարունակել գնումներըԲարի գալուստ սիրելի՛ հաճախորդ: Եթե ընտրել եք մեր կայքը, ուրեմն Ձեզ հետաքրքրում են մեր առաջարկները:
«Դանիելյան» ընկերությունը հիմնադրվել է 1988թ.-ին, ք.Սպիտակում Նորիկ Դանիելյանի կողմից որպես «Սև Կակաչ» Արտադրական Կոոպերատիվ և ի սկզբանե եղել է սալաքարերի վերամշակման արտադրամաս: Սակայն 1990-1991թթ.-ից սկսած` Տիգրան և Գրիգոր Դանիելյանների շնորհիվ, ընկերությունը ընդլայնել է իր գործունեությունը` դառնալով առևտրային կազմակերպություն: 2017թ.-ին «Սև Կակաչ» Արտադրական Կոոպերատիվը վերակազմավորվել է «Դանիելյան» ՍՊԸ-ի: Այժմ «Դանիելյան» ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ և մեծածախ, պարենային և ոչ պարենային ապրանքատեսականիների վաճառքով, ունի խանութ-սրահներ, ծավալում է դեղատնային, տրանսպորտային և տարադրամի փոխանակման գործունեություն, շինանյութի վաճառք, ինչպես նաև ունի հացաբուլկեղենի և հրուշակեղենի լայն տեսականիների արտադրություն, որոնք առաքվում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերով: «Դանիելյան» ՍՊԸ-ն համագործակցում է Հայաստանում գործող իր ոլորտի գրեթե բոլոր խոշոր և միջին արտադրող և ներմուծող կազմակերպությունների հետ: Ընկերության արժեհամակարգի հիմքում ընկած են որակյալ սպասարկումը, գին-որակ ճիշտ համադրումը և հաճախորդների կարիքներին արագ արձագանքելու հմտությունները: Մեր վաճառքի կետերի և խանութ-սրահների ցանցը մշտապես ընդլայնվում է, բացվում են նոր մասնաճյուղեր` պահպանելով և բարելավելով արդեն գործողների որակը: Մեզ կարող եք գտնել`
Ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան «Դանիելյան Սուպերմարկետ»
Ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան «Danielyan Sweets»
Ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան «Դանիելյան Դեղատուն»
Ք. Սպիտակ, «Դանիելյան Շինանյութ»
Գ. Ջրաշեն, «Դանիելյան Սուպերմարկետ»
Ք. Արթիկ, «Դանիելյան Սուպերմարկետ»
Ք. Երևան, Արզումանյան 11 «Danielyan Sweets»
Ք. Վանաձոր, Խորենացի 1Գ «Դանիելյան Սուպերմարկետ»
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 77/7 «Danielyan Sweets»
Յուրաքանչյուր մասնաճյուղում ներկայացված է բացառապես «թարմ» և «համեղ» տեսականի։ Այն համապատասխանում է բոլոր ստանդարտներին, իսկ հիգիենիկ պայմաններն ու բարձրակարգ սպասարկումը յուրաքանչյուրին ստիպում է կրկին վերադառնալ։